ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Չէ՜, դու չէիր կարող չմխտռել

Չէ՜, դու չէիր կարող չմխտռել
16.09.2025 | 11:58

Դու չէիր կարող քո էդ սֆաթով, որ ինչ ոճաբան էլ աշխատի, մեկ ա, գեղո ա մնում, չգնայիր ու չմխտռեիր, չարժեզրկեիր մի բան, որը քո ֆեստիֆառ-մեստիվառյան ծիրից դուրս ա, մի բան, որ դու չես ֆինանսավորել ու պատվիրել, մի բան, որ հայրենատիրության նոտաներ ա պարունակում, որ քո թրքաբջիջ քարոզի մեջ չի տեղավորվում։

Ո՞վ ես դու, որ բեմադրությունից հետո արտիստներին կանգնեցնես բեմում ու ռազբորկա անես, գրաքննես ու փորձ անես վարկաբեկել էդ մարդկանց։ Դու էդ ո՞ւմ տեղն ես դրել քեզ։

Թե՞ Ալիևի առաջ պարբերաբար ստորացողի ռեաբիլիտացիան դերասաններին խեղճացնելով ես անում։

Գալու է արտիստի վրեժի ժամանակը։

Մանուկ Սուքիասյան

Դիտվել է՝ 10978

Մեկնաբանություններ